Քաղաքացիակենտրոն
լրատվություն

կանանց առավելագույն մասնակցության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել մեզ նետված մարտահրավերները․ Մարության

կանանց առավելագույն մասնակցության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել մեզ նետված մարտահրավերները․ Մարության
Հասարակություն
15:35, 08 март 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Կամք եւ լավատեսություն եմ մաղթում մեր Հայրենիքի համար այս բարդ օրերին։ Վստահ եմ, որ հասարակության բոլոր ուժերի համախմբման, հատկապես՝ կանանց առավելագույն մասնակցության շնորհիվ մենք կկարողանանք հաղթահարել մեզ նետված մարտահրավերները։

Ուզում եմ շնորհավորել ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Երեւանի քաղաքապետարանում ու համայնքային կառույցներում աշխատող հազարավոր կանանց՝ մանկավարժներին, բուժաշխատողներին, կանաչապատման ու կոմունալ ոլորտի աշխատակիցներին, համայնքային ծառայողներին։

Շնորհավորում եմ եւ քաջառողջություն մաղթում։