Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում հուշակոթող է բացվել՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱԱԾ ծառայողների հիշատակին

Ստեփանակերտում հուշակոթող է բացվել՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱԱԾ ծառայողների հիշատակին
Հասարակություն
16:01, 20 ноябрь 2021
Այսօր Ստեփանակերտում բացվել է հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։
 
«Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։
 
Ոգու ամրություն հերոսների ծնողներին, կանանց ու զավակներին։
Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: