Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել

Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
Հասարակություն
16:52, 20 ноябрь 2021
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը: