Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել
Հասարակություն
18:53, 20 ноябрь 2021
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 19-ին էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։

Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Էլիսոն Թահմիզյանը։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Դա հատուկ ահազանգ է Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը ադրբեջանցիները գրավել և անցակետեր են տեղադրել։ Այն կայքերում տեղ գտած սովորական գրառում չէ։ Հոկտեմբերի 4-ին քաղաքացիներին արդեն ասվել է․ «Մի՛ մեկնեք Հայաստան»։