Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի սահմանին հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի սահմանին հակառակորդի  կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել. ՀՀ ՊՆ
Հասարակություն
20:49, 22 ноябрь 2021
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։