Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի ու Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

ՀՀ-ի ու Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը
Հասարակություն
22:54, 22 ноябрь 2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին:

Հանդիպմանը քննարկվել են մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները, COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը: