Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսելում կքննարկենք նաև գերիների վերադարձի հարցը. Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում կքննարկենք նաև գերիների վերադարձի հարցը. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
20:33, 23 ноябрь 2021
«Մենք կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին, և, կարծում եմ, որ Բրյուսելում քննարկվող հարցերը կլինեն նաև հումանիտար հարցերը` այդ թվում գերիների հետ կապված հարցերը և ընդհանուր ԵՄ, Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին:  

ՀՀ վարչապետն ընդգծեց նաև, որ ճիշտ չէ ամեն հանդիպումից  դրական կամ բացասական արագ արդյունք ակնկալել. «Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում լարվածությունը հաղթահարելու համար մենք պետք է բանակցենք: Կա վերջնական պայմանավորվածություն` մենք հանդիպում ունենալու ենք և Սոչիում նոյեմբերի 26-ին, և դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում: Սոչիում մենք ունենք որոշակի օրակարգ` քննարկելու, և ենթադրում եմ, որ Բրյուսելում էլ կլինի կոնտեքստային քննարկում»:  

Նիկոլ Փաշինյանը հիշատակեց, որ վերջերս շատ խոսվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին և անընդհատ հարց է բարձրացվում, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին. «Փորձ է արվում ներկայացնել, թե դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթուղթը հակասում է Հայաստանի շահերին: Դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված պայմանավորվածությունը, որը կլինի, թե չի լինի` կերևա առաջիկայում, դա հենց այն մասին է, որ մենք կփորձենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները»: