Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էն Արթուր Վանեցյանն է ծանր տարել, որը երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով. Վ. Ալեքսանյանը՝ Pegasus ծրագրի մասին

Էն Արթուր Վանեցյանն է ծանր տարել, որը երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով. Վ. Ալեքսանյանը՝ Pegasus ծրագրի մասին
Հասարակություն
21:47, 24 ноябрь 2021

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Ինչ-որ մեկը Հայաստանում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու համար փորձել է հեռախոսներում ներդնել ամենայն հավանականությամբ՝ Pegasus ծրագիրը, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։ 

Փորձ է արվել ներդնել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում։ 

Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։ 

Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել էդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։ 

Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ , բայց մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստիպել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, որովհետև  NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլիգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամբ՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։ 

Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, հետո էլ թարմացրեք Ios-ը»: