Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն կասետահրթիռային ռումբ

Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն կասետահրթիռային ռումբ
Հասարակություն
12:57, 09 март 2021
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների  պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ռումբը պայթեցվելու է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում՝  «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից:

Ծառայությունը հորդորում է պայթյունի ձայնը լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար գործում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնի 911 հեռախոսահամարը: