Մոտ ժամանակներս մայրաքաղաքի 4 երթուղիներում կներդրվի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Հասարակություն
«Մոտ ժամանակներս նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը կներդրվի առաջին չորս երթուղիներում՝ 20, 3, 97 և 99 համարների երթուղիներում։ Համապատասխանաբար այդ երթուղիներում աշխատող ավելի հին ավտոբուսները կփոխանցվեն ուրիշ երթուղիների»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Չինաստանից Հայաստան է ներկրվել 211 ավտոբուս։
«Ավտոբուսների մյուս խմբաքանակը հավանաբար հունվարին կմտնի երթուղի։ Այստեղ իրականում այդքան էլ հեշտ նախապատրաստական ընթացք չի, որովհետև մի շարք բաղկացուցիչներ կան, որոնք միայն տեղում է հնարավոր հարմարեցնել»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Խոսելով նաև վճարման միասնական քարտային համակարգի մասին՝ Հակոբ Կարապետյանն ասաց, որ այդ գործընթացն էլ արդեն սկսվել է, և հավանաբար մի քանի ամսից էլ դա կներդրվի։
Նա տեղեկացրեց, որ օրերս մրցույթի դրվեց համակարգը, մրցույթը կայանալուց հետո արդեն կներդրվի։
«Սկզբում կլինի միջանկյալ հատված, որտեղ կգործեն և՛ 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը, և՛ քարտային համակարգը, իսկ որոշակի ժամանակ անց արդեն ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգի։ Իսկ հիմա բոլոր նոր ներդրված երթուղիներում գործելու են այդ 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը։ Բացի դրանից, սրահները տեսահսկվելու են՝ ինչպես անվտանգության նկատառումներից ելնելով (գիտենք՝ երբեմն լինում են գողության դեպքեր և այլն), այնպես էլ վճարման անխափանությունը ստուգելու նկատառումներով»,- հավելեց Հակոբ Կարապետյանը։
Լիլիթ Թադևոսյան