Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «Աստրա Զենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին

Լեհաստանը COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «Աստրա Զենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին
Հասարակություն
20:07, 26 ноябрь 2021
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը նոյեմբերի 26-ին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը: