Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում գրանցել է 12 մլն 351 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո նոյեմբերի 25-ին տեղի ունեցած 24-րդ հեռուստամարաթոնի արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12 մլն 351 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում:
Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայաստանի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:


«Հեռախոսամարաթոնների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7,861,000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3,990,000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ: