Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել, 1 մահ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել, 1 մահ
Հասարակություն
14:19, 27 ноябрь 2021
Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր. տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից:

Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։