Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջափնյակում և Կենտրոնում դիտարկվել է 15 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել

Աջափնյակում և Կենտրոնում դիտարկվել է 15 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել
Հասարակություն
11:56, 29 ноябрь 2021
Վերահսկողություն է կատարվել 15 տնտեսվարողի մոտ, արձանագրություններ չեն կազմվել:
 
Խախտումներ չեն հայտնաբերվել նաև մարզային այցերի ժամանակ: Արարատի, Գեղարքունիքի, և Վայոց ձորի մարզերում ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել 22 օբյեկտում:
 
Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։