Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3,5 տոկոսն ունի ամբողջական պատվաստում. Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալացված քաղաքացիների ընդամենը 3,5 տոկոսն ունի ամբողջական պատվաստում. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
13:12, 29 ноябрь 2021
«Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և հոսպիտալացման առումով բավական լավ պատկեր է՝ այս պահի դրությամբ 13.562 ակտիվ դեպքերի շրջանում մենք ունենք 1092 պատվաստված քաղաքացի, որը կազմում է ընդամենը 8,1 տոկոսը։ Այս պահին հոսպիտալացված 2900 քաղաքացիներից ընդամնեը 102-ն են, որ ունեն ամբողջական պատվաստում, այսինքն՝ 3,5 տոկոսը, իսկ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն ունեն ամբողջական պատվաստում»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Մտահոգությունները, թե նորանոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են, բայց, ինչպես տեսնում ենք, դելտա շտամը երբ նոր էր շրջանառվում, նմանատիպ մտահոգություններ ևս կային, և այն վարակելիության առումով փոխեց իհարկե պատկերը պատվաստված քաղաքացիների համար, բայց այնուամենայնիվ ծանր, ծայրահեղ ծանր և մահվանից զերծ մնալու բավարար շեմ ապահովում են պատվաստումները»,- հավելեց նախարարը։