Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան ընտրվել է ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան ընտրվել է ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հասարակություն
16:24, 09 март 2021
Մարտի 4-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 
Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին մի խումբ ուռուցքաբանների և արյունաբանների կողմից։ 
2018 թվականին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ 
2020 թվականի սեպտեմբերի 17̵ ին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ վայր է դնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։