Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ անհիմն նախաձեռնություններից. ռեստորանների ասոցիացիա

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ անհիմն նախաձեռնություններից. ռեստորանների ասոցիացիա
Հասարակություն
17:19, 29 ноябрь 2021
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության Նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Այս մասին ասված է Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց։