Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համահայկական հիմնադրամն աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ

Համահայկական հիմնադրամն աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ
Հասարակություն
17:24, 09 март 2021
Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծման ուղղված՝  աջակցության ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի  պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ  նրանց ընտանիքների կենսական պահանջները։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից արդեն իսկ աջակցություն է տրամադրվում նաև Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերի լուծմանը: