Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողն ու նրա ընտանիքի անդամները բուժսպասարկման համար չպետք է 2-3 ժամ հերթ կանգնեն մեզ հետ. Տիգրան Աբրահամյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այժմ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ օրենքը պետք է ընդլայնել և այն պետք է վերաբերի ոչ միայն զինծառայողներին, այլև նրանց ընտանիքի անդամներին: 

Նրա խոսքով՝ զինծառայողի նկատմամբ հարգանքի, դերի բարձրացումը մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի նաև այսպիսի հարցերում. «Այո, զինծառայողը և նրա ընտանիքի անդամները բուժապահովումն իրականացնելու համար չպետք է 2-3 ժամ հերթ կանգնեն մեզ հետ՝ կլինի նախարար, թե պատգամավոր»: