Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես բուժծառայության սպա եմ. ո՞նց տենց ստացվեց, որ ես չեմ մտածում, իսկ դուք մտածում եք. Վիլեն Գաբրիելյանը՝ Թագուհի Թովմասյանին

«Բացի այդ պատերազմից, մենք ունենք նաև ներքին պատերազմ, որը քովիդն է. եկեք այդ մարդկանց էլ արտոնություն տանք»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Վերջինիս խոսքով՝ չի կարելի մեկին առանձնացնել բոլորից:

«Մենք սարքավորումների խնդիր ունենք, դրա համար են հերթ կանգնում, և այո, այդ խնդիրները պետք է լուծել: 2022թ. բյուջեում կառավարությունն առանձին հսկայական գումար է տրամադրում դրա համար»,- ասաց նա և հավելեց. «Ինձ համար զարմանալի է, որ ես չեմ մտածում, իսկ դուք մտածում եք. էդ ո՞նց տենց ստացվեց, չհասկացա, էլի, երբ ես բուժծառայության սպա եմ»: