Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները

Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները
Հասարակություն
15:18, 30 ноябрь 2021
Նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները:
  • Խաղաղության եւ միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
  • Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իսկ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
  • ՄԱԿ-ի հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է դարձել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն անդամակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիային:

Նոյեմբերի 30-ին՝ Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը, Հայկ Կոնջորյանն ու Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Ղեկավար խորհրդի նիստին: