Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում նորածին աղջիկը մահացել է․ նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում

«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում նորածին աղջիկը մահացել է․ նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում
Հասարակություն
18:22, 09 март 2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին ժամը 18։15-ի սահմաններում Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Արյում բնակավայրի բնակիչ 36-ամյա Արթուր Ա․-ից, ով հայտնել է, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում իր կնոջն ու երեխային սպանել են։ Նա դրա մեջ մեղադրում է բժիշկներին։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 12։55-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Արթուր Ա․-ի հղի կինը՝ 22-ամյա Լիլիթ Բ-ն։  Արթուր Ա․-ն ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Վահե Ն․-ի կողմից ընդունվել է իգական սեռի նորածնի ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է, իսկ ծննդկան Լիլիթ Բ․-ն գտնվում է ծանր վիճակում։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։