Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ադրբեջանական կողմը մի քանի րոպե շարունակ կրակել է. ձայները լսվել են Կարմիր Շուկայում. pastinfo.am

Արցախում ադրբեջանական կողմը մի քանի րոպե շարունակ կրակել է. ձայները լսվել են Կարմիր Շուկայում. pastinfo.am
Հասարակություն
14:36, 02 декабрь 2021
Այսօր կեսօրից մոտ կես ժամ առաջ ադրբեջանցիները կրկին կրակել են Արցախում։ Թշնամու կրակոցները լսվել են նաև Կարմիր շուկայի ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը տեղեկացրեց, որ կրակոցները լսվել են մոտ հինգ րոպե։

«Ձայներ թեթև լսվել են, ուղղությունը կարծես Թաղավարդի կողմից է, բայց Կարմիր շուկայում լսվել են կրակոցի ձայներ։ Մեր մոտից այլևս չի լսվում, մի հինգ րոպե է տևել կրակոցները, թե ինչ զինատեսակից էին կրակում, չեմ կարող ասել։ Առհասարակ մեզ մոտ հաճախ են լսվում կրակոցներ, հատկապես գիշերային ժամերին»,- ասաց Կարմիր Շուկայի ղեկավարը։