Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաշխատեմ ՀՀ ԱԱԾ-ի հետ, իսկ Արցախի ԱԱԾ չեմ գնա․ Ռոման Բաղդասարյան․ 1in.am

Կաշխատեմ ՀՀ ԱԱԾ-ի հետ, իսկ Արցախի ԱԱԾ չեմ գնա․ Ռոման Բաղդասարյան․ 1in.am
Հասարակություն
16:37, 02 декабрь 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բլոգեր Ռոման Բաղդասարյանը։

-Ռոման, Արցախի ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված՝ ձեր մասնակցությամբ տեսանյութին, որում դուք  հայտարարել եք  Արցախի պաշտպանության բանակի, սպաների ու գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու ու սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին: Ձեզ առաջարկել են ներկայանալ Արցախի ԱԱԾ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

–Ես չեմ պատրաստվում ներկայանալ Արցախի ԱԱԾ, քանի որ ինձ այնտեղ հարյուր տոկոսով սպանելու են։ Մենք արդեն գիտենք, թե Բակո Սահակյանի  թիկնապահին ինչպես են սպանել, գիտենք ինչքան մարդ է առհասարակ սպանվել վերջին տարիների ընթացքում։ Ինչու՞ պետք է գնամ ԱԱԾ։ Առաջինը՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով։ ԱԱԾ-ն ինձ ո՛չ զանգել է, ո՛չ թուղթ է տվել, որ պետք է ներկայանամ, իսկ դա անօրինական ու ապօրինի է։ Համացանցում գրում են, որ այս մարդը պետք է գա, դուք մտածում եք, որ դա նորմա՞լ է առհասարակ։ Համացանցում գրել՝ այ տղա արի, դա չլսված բան է։

Երկրորդը՝  մենք անպայման աշխատելու ենք Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ ու բոլոր հարցերին պատասխանելու ենք, բայց Արցախ ես չեմ գնալու, քանի որ այնտեղ ինձ սպանելու են։

-Այսինքն՝ խնդիրը կոնկրետ Արցախի ԱԱԾ գնալն է։

-Այո։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։