Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
Հասարակություն
22:17, 09 март 2021
5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։