Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Shamshyan.com

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Shamshyan.com
Հասարակություն
11:29, 03 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: