Ադրբեջանցիները սպանել են Արցախի 65-ամյա խաղաղ բնակչին․ Արցախի ՄԻՊ

Հասարակություն
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ, որի ժամը 13։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորել է: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: