Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավոր. shamshyan.com

Գեղարքունիքի մարզում 49-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է երկաթգծի վրա աշխատանքներ կատարող գնացքին, կա վիրավոր. shamshyan.com
Հասարակություն
15:27, 04 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքոնիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Ասյա Մ-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 43 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Արսեն Գ-ի վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեքենավարի վարած գծերի վերանորոգման գնացքին (Դրեզդեն):

Վթարի հետևանքով Ասյա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։