Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսում ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության տոկոսը 7.19 է. թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ

Մասիսում ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության տոկոսը 7.19 է. թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
Հասարակություն
13:39, 05 декабрь 2021
Մասիս խոշորացված համայնքում ևս այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Ընտրություններն անցկացվում են համամասնական եղանակով:

Համայնքը ներառում է 27 բնակավայր։ Այստեղ կա 62 950 ընտրող և 44 ընտրատեղամաս։ Ժամը 08.00ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը բացվել են, քաղաքացիները գալիս են ընտրության։

Մասիս համայնքում ընտրությանը մասնակցում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է, և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի առաջին համարը Դավիթ Համբարձումյանն է՝ Մասիս քաղաքի գործող քաղաքապետը։

Թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մայիս Ղազարյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության տոկոսը 7.19 է: