Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի 11/9 տեղամասում ընտրությանը չմասնակցող անձինք հետևում են քվեարկությանը․ hetq.am

Մասիսի 11/9 տեղամասում ընտրությանը չմասնակցող անձինք հետևում են քվեարկությանը․ hetq.am
Հասարակություն
15:09, 05 декабрь 2021
Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 11/9 ընտրատեղամասում ընտրությանը չմասնակցող անձինք մտել էին ընտրատեղամաս և հետևում էին քվեարկության ընթացքին:

Մեր հարցին, թե ինչու են նրանք գտնվում ընտրատեղամասում, երբ ո՛չ ընտրող են, ո՛չ վստահված անձ, ո՛չ դիտորդ, հանձնաժողովի նախագահ Արարատ Գաբրիելյանն ասաց.

«Ցուցակները հնարավոր չի եղել դրսում փակցնել, քաղաքացիները մտնում են, տեսնեն՝ ընտրող են, ընտրող չեն: Շուտ դուրս են գալիս, հանկարծ կասկած չլինի»:

Դիտարկմանը, որ այդ անձինք ցուցակներին չէին նայում, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Հիմա չի նայում, կնայի, կգնա: Կանգնած էր ցուցակի մոտ»,- ասաց Գաբրիելյանը:

Այս ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ 1815 ընտրողից քվեարկել է 369-ը:

Թիվ 11/3 ընտրատեղամասի սենյակից դուրս՝ դպրոցի միջանցքում, նույնպես կուտակումներ էին:

Հանձնաժողովի նախագահի զգուշացումից հետո քվեարկությանը չմասնակցող անձինք դուրս եկան ընտրատեղամասից:

Աղբյուր՝ hetq.am