Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20․75 տոկոսը. ԿԸՀ

Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 20․75 տոկոսը. ԿԸՀ
Հասարակություն
16:08, 05 декабрь 2021
Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 230814 քաղաքացի կամ ընտրողների 20․75 տոկոսը։

Ընտրական գործընթացին մասնակցող համայնքներից առավել ակտիվ են Թումանյանը (45․30 տոկոս), Ապարանը (37․65 տոկոս), Վայքը (37․30 տոկոս), Ամասիան (34․77 տոկոս), Մեծաձորը (30․08 տոկոս), Արևուտը (29․96 տոկոս), Ջերմուկը (28.76 տոկոս), Փարաքարը (27․79 տոկոս)։

Ավելի վաղ` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 6․15 տոկոսը: