Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել՝ դեռևս չպարզված հանգամանքներում

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել՝ դեռևս չպարզված հանգամանքներում
Հասարակություն
11:45, 06 декабрь 2021
Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: