Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք։ Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Այս մասին տելեգրամ ալիքում գրում է Sputnik Armenia-ն։

Արցախից ավելի քան 20 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք:

«Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների հերթական խմբի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք։ Նրանք ապահովել են նաև ուխտավորների անվտանգ վերադարձը», - ասված է հաղորդագրության մեջ: