Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաշվեքննիչ պալատը ավելի մեծ ուշադրություն է դարձնում բյուջեի և պետական սեփականության հաշվեքննությանը»․Գեղամ Հովեյան

«Հաշվեքննիչ պալատը ավելի մեծ ուշադրություն է դարձնում բյուջեի և պետական սեփականության հաշվեքննությանը»․Գեղամ Հովեյան
Հասարակություն
12:34, 10 март 2021
Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում էր ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրելու հարցը։

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Գեղամ Հովեյանին, նրա կենսագրությունն ու գործունեությունը։

Հովեյանը իր հերթին նշեց, որ 20 տարի աշխատելով պետական ֆինանսների վերահսկողության ոլորտում՝ ղեկավարել և մասնակցել  է բազմաթիվ ստուգումներ ու վերահսկողական միջոցառումների, հիմա արդեն՝ հաշվեքննությունների։

«Իմ աշխատանքային բազմամյա գործունեության արդյունքում առնչվել եմ տարբեր նախարարությունների, բազմաթիվ պետական գերատեսչությունների և հիմնարկների հետ։ Սակայն պալատի 3-րդ վարչությունը, որը ղեկավարվում է իմ կողմից, ուներ առանձահատուկ մասնագիտացում, հատկապես, համայնքների և համայնքների հիմնարկների նկատմամբ հաշվեքննությունների մասով»,- նշեց Հովեյանը։

Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի մանդատը հավասարապես բաղկացած է և՛ պետական, և՛ համայնքային հատվածից, սակայն, եթե ուշադրություն դարձնեն փաստացի ցուցանիշներին, ապա նկատելի է դառնում, որ ներկայումս հաշվեքննիչ պալատը ավելի մեծ ուշադրություն է դարձնում պետական բյուջեյի և պետական սեփականության հաշվեքննությանը։

«Իհարկե, սա ունի իր օբյեկտիվ պատճառները, սակայն քիչ չեն նաև համայնքային նշանակության խնդիրները, որոնք պետք է համապարփակ կերպով ուսումնասիրել՝ օգտագործելով հաշվեքննության հարուստ գործիքակազմը։ Փորձը ցույց է տալիս որ, եթե համեմատենք ֆինանսների կառավարման, դրանց նկատմամաբ հսկողության, ինչպես նաև, ժամանակակից թվային տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը տարբեր մարմիններում, ապա կտեսնենք բավականին տարբեր պատկեր», - նշեց Հովեյանը։

Ըստ նրա՝ եթե նախարարություններում ֆինանսների կառավարումը իրականացվում է ժամանակակից եղանակներով, ապա նույնը հաճախ չենք ասի համայնքների և համայնքնային կազմակերպությունների մասին։ Սա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։
«Օբյեկտիվ, քանի որ բնական է, բարեփոխումը հաճախ չի լինում բոլոր տեղերում իրականացնել հավասար տեմպերով, և սուբյեկտիվ, քանի որ նորարարությունը առաջացնում է աշխատակիցների մոտ բնական դժվարություններ»,- նշեց նա։

Հովեյանի խոսքով՝ նա, որպես բազմաթիվ անգամ համայանքների կազմակերպությունները ուսումանսիրած մասնագետ, այդ խնդիրները կարևորում է հատկապես այս փուլում։

«Խոշորացված համայքների ձևավորումը կենտրոնական իշխանության կողմից բազմաթիվ պատվիրած լիազորությունները, սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքների իրականացումը, մարզերում պահանջում է նոր տեսակի հաշվեքննության իրականացում», -նշեց նա։

Հովեյանի խոսքով՝ սա թույլ կտա թե՛ ԱԺ-ին, թե՛ կառավարությանը գնահատել ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը, համայնքների կողմից գույքահարկի և հողի հարկի հավաքագրման աշխատանքային կազմակերպաման ընթացքը և թերությունները, համայնքային սեփականության տնօրինման արդյունավետությունը և այլն։