Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք․ գրանցվել է ևս 5 մահ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք․ գրանցվել է  ևս 5 մահ
Հասարակություն
11:28, 11 февраль 2021
Հայաստանում փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, առողջացել է 265 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 2500 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 673538-ի, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան  786 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: