Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացումներ՝ արցախցի փոքրիկների համար

Ներկայացումներ՝ արցախցի փոքրիկների համար
Հասարակություն
20:05, 07 декабрь 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի։


Նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ:


Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ: Ներկայացումից հետո երեխաները հանդիպել են ժամանակակից հայ հեքիաթագրի հետ:


Ներկայացումներից բացի՝ թատրոնն անցկացրել է նաև վարպետության դասեր։ Երեխաները ծանոթացելեն տիկնիկագործության արվեստին և պատրաստել իրենց առաջինտիկնիկը: