Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների օրը հայտնի է․ մասնակցելու է միայն մեկ թեկնածու

ԵՊՀ ռեկտորի ընտրությունների օրը հայտնի է․ մասնակցելու է միայն մեկ թեկնածու
Հասարակություն
12:36, 08 декабрь 2021
Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։

Նշենք, սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ Կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Այս մասին հայտնում է «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը։