Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերիների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան․ Ոստիկանները բացեցին այն. Կան բերման ենթարկվածներ

Գերիների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան․ Ոստիկանները բացեցին այն. Կան բերման ենթարկվածներ
Հասարակություն
15:45, 08 декабрь 2021
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է։ Գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից վրդովված գերիների և անհետ կորածների հարազատները նախ փակեցին փողոցը, ապա փորձում էին այն փակ պահել, սակայն ոստիկանները ուժ կիրառելով փողոցից հեռացրեցին նրանց։

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց։ Կան նաև բերման ենթարկվածներ, այդ թվում՝ ոստիկանները բերման են ենթարկել նաև անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանին, որը ակցիայի նախաձեռնողներից է։

Նշենք նաև, որ այս պահին փողոցը բաց է։

Հարազատները վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց են և հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։