Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահը պատրաստ է եղել ընդունել գերիների և անհետ կորածների հարազատներից մի քանիսին, սակայն նրանք ցանկացել են բոլորով հանդիպել․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ

ԱԺ նախագահը պատրաստ է եղել ընդունել գերիների և անհետ կորածների հարազատներից մի քանիսին, սակայն նրանք ցանկացել են բոլորով հանդիպել․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ
Հասարակություն
15:53, 08 декабрь 2021
«Ես քիչ առաջ հանդիպել եմ անհետ կորածների և գերեվարվածների ծնողներին և հարազատներին, խնդրել եմ իրենցից ընտրել մի քանի հոգու, որպեսզի բարձրանան և հանդիպում ունենան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Սակայն մեր զրույցի ընթացքում իրենք չեն կարողացել կողմնորոշվել՝ այդ տարբերակն իրենց ձեռնտու է, թե չէ և ընդհանուր հայտարարի գալ՝ բարձրանալու վերաբերյալ, քանի որ պնդում էին, որ բոլորով են ուզում բարձրանալ», - այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ իր տպավորությունն այնպիսին էր, որ այն ինչ գերիների ու անհետ կորածների հարազատներն ուզում էին փոխանցել պարոն Սիմոնյանին, կարող էին և մի քանի հոգով անել, սակայն իրենք այդպես էլ չցանկացան և ընդհանուր հայտարարի չեկան։

«Ու մոտ 40 րոպե ես իրենց հետ զրուցել եմ, երբ տեսա, որ որևէ բան չի փոխվելու, բարձրացա վերև»,-ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գերիների մասին հայտարարություն էր  արել, ինչը վրդովեցրել է գերիների հարազատներին և նրանք երեկվանից Երևանում և Շիրակի մարզում բողոքի ակցիաներ են անում ու փողոցներ փակում։

Այս պահին ևս նրանք փորձում են ԱԺ-ի մոտ փողոց փակել։