Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել
Հասարակություն
12:02, 09 декабрь 2021
Հայ-ադրբեջանական սահմանին երեկ Ադրբեջանի կողմից հրահրված սադրանքի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի ՊՆ-ին, հայտնում են, որ մահացած զինծառայողը Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն է, որը մահացու վիրավորում է ստացել ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Քարվաճառի տարածքում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-երի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։