Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուշիում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվել

Շուշիում ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվել
Հասարակություն
15:05, 09 декабрь 2021
Այսօր Շուշիում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել։ Վուսալ Գանդիևը և Օրխան Խանաթովը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ զոհվել են շինարարարական աշխատանքեր իրականացնելիս՝ հայկական կողմի տեղադրած ականների պայթյունից։

Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով սպանվել է 7 զինծառայող և 29 քաղաքացիական անձ, 109 զինվորական և 44 քաղաքացիական անձ վիրավորվել է։