Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձել են հրկիզել «Գյումրու ծննդատուն»-ը

Փորձել են հրկիզել «Գյումրու ծննդատուն»-ը
Հասարակություն
16:43, 10 март 2021
Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պաահպանության գլխավոր վարչության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոշտոյան փողոցում գտնվող «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում տագնապի ահազանգ է ստացվել։

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը, որտեղ ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է ծննդատուն, ձեռքին եղած պլաստամասե տարայով բենզինը լցրել է միջանցքում և այրել։

Բարեբախտաբար, առաջացած կրակը չի տարածվել, և այն կարճ ժամանակում հանգել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ-ն է, ում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։