Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշատակին նվիրված միջոցառում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լյովա Խաչատրյանի հիշատակին

Հիշատակին նվիրված միջոցառում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող  Լյովա Խաչատրյանի հիշատակին
Հասարակություն
17:37, 10 декабрь 2021
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Շիրազի Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են  Լյովա Խաչատրյանի հարազատները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Զորամասի հրամանատարությունը երախտագիտություն է հայտնել կապիտան Խաչատրյանի ծնողներին, ներկայացրել նրա անցած ծառայողական ու մարտական ուղին, ինչպես նաև գործած սխրանքը։