Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ

Համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՀՀ ՊՆ
Հասարակություն
09:57, 11 декабрь 2021
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.). տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: