Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99

Այսօրվանից  նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99
Հասարակություն
12:27, 12 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն է դուրս եկել երթուղի:
Դեռ երեկ այս մասին ծանուցել էր Երևանի քաղաքապետարանը՝ հիշեցնելով մի շարք կանոններ նոր ավտոբուսներից օգտվելու կարգում:
Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։

Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ 
Այսօրվանից  նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99:
Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18, 13, 16, 16 միավոր շարժակազմերով:
Նոր ավտոբուսների առաջին երթի տեսանյութն իր էջում հրապարակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: 
կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: