Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակ համայնքի Նոր-Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը

Աշտարակ համայնքի Նոր-Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը
Հասարակություն
11:54, 14 декабрь 2021
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր-Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցներից:

Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանասկան խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն:

Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 33.7 մլն դրամ: 

Նշենք, որ հետխորհրդային տարիներից Նոր Ամանոս բնակավայրում մանկապարտեզ չէր գործել. նորակառույց մանկապարտեզի բացումը եղել է 2021 թվականի հունիսի 1-ին, որպես նվեր Նոր Ամանոսի և հարակից բնակավայրերի փոքրիկ բնակիչներին՝  Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: