Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար կերաշխավորեն Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը

Նիկոլ Փաշինյանի մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Աշոտ Մինասյանի համար կերաշխավորեն Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխատյանը
Հասարակություն
18:40, 14 декабрь 2021
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երաշխավորների անունները։

«Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»: