Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալին համայնքում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել

Թալին համայնքում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել
Հասարակություն
22:03, 14 декабрь 2021
ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Թալին համայնքում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել: Կայանը տեղադրվել է Թալինի գեղարվեստի դպրոցի տանիքին. դրա հզորությունը ամբողջությամբ կբավարարի գեղարվեստի դպրոցի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ ֆինանսական խնայողություններն էլ կուղղվեն համայնքային այլ խնդիրերի լուծմանը:

Ծրագրի շրջանակում Թալին քաղաքում նաև 1.3 կմ երկարությամբ՝ էներգոխնայող լուսադիոդային լուսատուներով, փողոցների գիշերային լուսավորության համակարգ է կառուցվել: Ծրագրի արժեքը շուրջ 10 միլիոն դրամ է, որի 55-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45-%-ը կներդնի համայնքը: Ֆոտովոլտային կայանի կառուցման արժեքը 3.5 միլիոն դրամ է: