Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզի մի խումբ կամավորականներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Արագածոտնի մարզի մի խումբ կամավորականներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով
Հասարակություն
15:05, 15 декабрь 2021
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար Արագածոտնի մարզի Թալին և Արագածավան խոշորացված համայնքների մի խումբ կամավորականներ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել #Ապարան կամավորական գնդի #հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, #Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, #Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր:

Ապարան կամավորական գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները: