Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի բնակիչներին անվճար ավտոբուսներ կտրամադրվեն մեռելոցին Եռաբլուր այցելելու համար

Արցախի բնակիչներին անվճար ավտոբուսներ կտրամադրվեն մեռելոցին Եռաբլուր այցելելու համար
Հասարակություն
15:31, 15 декабрь 2021
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արցախի բնակիչներին անվճար ավտոբուսներ կտրամադրվեն մեռելոցին Եռաբլուր այցելելու համար: 
 
«Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ Արցախի Հանրապետության կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան:
 
Բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»,- գրել է Բեգլարյանը: